00:00:00

25 տարվում ստեղծվել է Հայաստանում ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն. Դավիթ Տոնոյան

14:32, 21 դեկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետությունում 25 տարվա ընթացքում ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչեւ ռազմական համալսարան: Այս մասին դեկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Հայաստանի Հանրապետությունը 25 տարի անց ունի ամբողջական զինվորական կրթության բոլոր փուլերով անցնելու հնարավորություն: 25 տարվա մեջ հնարավոր չէր վարժարանից մինչեւ ռազմավարական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Մեր ռազմական համալսարանի ամբողջ հրամանատարական կազմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի պատրաստի հայ զինվորականի ոգուն հարիր ինտելեկտուալ զինծառայողներ, եւ Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրատվությամբ օժտված զինծառայողներ»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց համալսարանի բոլոր տնօրեններին, հրամանատարներին, եւ խրախուսական պարգեւներ հանձնեց ծառայության ընթացքում հաջողություններ գրանցած զինծառայողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր