00:00:00

Երեւանում վաղը կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը (վիդեո)

23:33, 20 դեկտեմբեր 2019

Վաղը դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը: Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,-նշված է գրառման մեջ: Լույսերի վառման արարողությանը ներկա կլինեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինայնը եւ քաղաքապետ Հայկ Մարությոնը։ https://www.facebook.com/Yerevanofficial/videos/827478407729886/?v=827478407729886

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր