00:00:00

Դա տարածել է մարդ, ով Արցախում հայտնի է որպես ստախոս․ Բաբայանը՝ Խանումյանի գրառման մասին

22:53, 20 դեկտեմբեր 2019

«Նախ եւ առաջ պետք է ճշտել պատկան մարմիններից, որովհետեւ այսպիսի երեւույթներով բնականաբար առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, եթե նման բան եղել է։ Առաջին հերթին պետք է ճշտել իսկությունը, համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ»։ Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Հիշեցնենք, որ պատգամավորը գրել էր, թե Բակո Սահակյանի բարեկամները ծեծել են 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Սարգսյանին։ «Առավել եւս, որ դրա մասին գրում են ինչ-որ մարդիկ, ձեր կողմից նշված Խանումյանը, ով Արցախում հայտնի է որպես ստախոս, պրովակատոր։ Դրա համար նման մարդկանց կողմից տարածված տեղեկությունը պետք է ավելի խորը վերլուծվի, եւ իսկությունը պարզելու համար փաստեր ներկայացվի»,- ասաց Բաբայանը, հայտարարելով, որ եթե նման դեպք եղել է ապա այն դատապարտելի է։ Արցախի նախագահի մամուլի խոսնակի կարծիքով՝ որեւէ մեկը չպետք է ենթարկվի բռնության։ «Հատկապես պետք է հաշվի առնել, որ սա Արցախն է, կան նրբություններ, եթե ինչ-որ մեկին անպատվում է, սա կարող է բերել ինչ-որ վիճաբանության, եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ քաղաքական տեսանկյունից ենք ասում, որ ցանկացած բռնություն մեզ համար անընդունելի է»,- նշեց Դավիթ Բաբայանը։ Նա ասաց, որ Արցախում չկան արտոնյալներ, եւ օրենքը բոլորի համար հավասար է։ Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը նաեւ գրել էր․« Բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է, արդեն հինգ օր է հիվանդանոցում է։ Ոստիկանության պաշտոնյաների հետ զրույցից հասկացա, որ դեռևս գործ հարուցված չէ, նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր