00:00:00

Թուրքական ավիաընկերությունը կվերսկսի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթերը

23:20, 20 դեկտեմբեր 2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթեր։ Ս․թ․ դեկտեմբերի 21ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21ից 26-ը)։ «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը։
Հարգանքով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր