00:00:00

Իշխանական պատգամավորի դաբրոյո՞վ. ով կդառնա «Արփի լիճ» պարկի տնօրենը

18:48, 20 դեկտեմբեր 2019

‹‹Արփի լիճ›› ազգային պարկի տնօրենի ընտրության փուլը դեռ ավարտված չէ, դրա շուրջ խոսակցություններն ու ինտրիգը` ինչպես ‹‹Սևան›› ազգային պարկինն, այստեղ ևս ավարտված չեն։ Դեկտեմբերի 18-ին տնօրենի պաշտոնի հավակնողների մրցույթն ավարտվեց, անցողիկ շեմը հաղթահարել են 7 թեկնածուներ՝Պետրոսյան Արա 99%, Իգիթյան Արմեն 88%, Գալոյան Հրաչ 85%, Մարտիրոսյան Մյասնիկ 84%, Մուրադյան Մուշեղ 81%, Խաչատրյան Հմայակ 76%, Հարությունյան Վարդան 70,5%: Նրանք այս շեմը, ըստ ընթացակարգի, հաղթահարել են բանավոր քննության արդյունքում,որը եղել է 10 հարցերով հարցաշար: Քանի որ նախարարը հանձնաժողովի մեջ չի եղել, ուստի իր լիազորությունների շրջանակներում հանդիպել է մրցույթը հաղթահարած բոլոր թեկանծուներին, որոնք են 70%-ի շեմը հաղթահարել էին: Բնապահպանության նախարարության մոտ կանգնած Irakanum.am-ի աղբյուրները մեզ փոխանցեցին, որ մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցներից նախարար Էրիկ Գրիգորյանի ֆավորիտն է` ըստ ստացած միավորների հերթականությամբ հինգերորդ թեկնածու Մուրադյան Մուշեղը, ով վայելում է Շիրակի նախկին մարզպետ, ներկա ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հովանավորությունը: Այս մրցույթին մասնակցել են մեծ թվով հավակնորդներ, որոնց հույս է ներշնչել, որ այլևս ապրում են նոր Հայաստանում և նախկին ՀՀԿ-ականների բեսպրեդելիությունն ու ապօրինություններն այլևս չկան: Մրցույթին ներկա է գտնվել նաև ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Եվ հետաքրքիր է, տիկին Հովսեփյանը կիսո՞ւմ է նախարարի տեսակետը, որ պետք է տնօրենի պաշտոնը վստահել մի մարդու, որի միակ հույսն ու ապավենը Կարեն Սարուխանյանի հովանավորությունն է: Ինչո՞վ է հիմնավորվում շրջանցել մինչ հինգերորդթեկնածուն նախորդ հավակնորդներին, քանի որ նրանք ավելի բարձր միավորներ են ստացել և առավել գրագետ թեկնածուներ են, որոնք ունենք պատկառելի փորձառություն, նրանցից են` ռազմական օդաչու, գնդապետ, հրամանատար, ԱԱԾ-ի փոխգնդապետ, երկար տարիների բաժնի պետ, մասնագիտական կրթություն ունեցող ոլորտի բաժնի պետ, «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն: Ըստ մեր ստացած տեղեկությունների, Մուրադյան Մուշեղի հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում`Զորակերտ գյուղում ունի մեծ ֆերմերային տնտեսություն, ինչպես նաև Ղազանչի գյուղի մոտ 200-300հա վարձակալությամբ տարածք` «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտուց: Irakanum.am-ի հետ զրույցում նախարար Էրիկ Գրիգորյանի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ «Արփի լճի» տնօրենի մրցույթին մասնակցել է տասը հոգի, որոնցից յոթն են ճանաչվել հաղթող: «Այս պահի դրությամբ կա յոթ հաղթող, բայց անուն, թե ով է լինելու պարզ կդառնա երկուշաբթի օրը», - ասաց Գրիգորյանը: Ստացվում է տնօրեն արդեն կնշանակվի անցողիկ շեմը հաղթահարած յոթ թեկնածուներից մեկը, ըստ նախարարության հայեցողության: «Այստեղ արդեն նշանակություն չունի անցողիկ բալերի շեմը»,- ասաց խոսնակը: Ինչ վերաբերում է մեր հարցին, թե նախարարը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իշխանական պատգամավորի մտերիմ թեկնածուին, Դավիթ Գրիգորյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: «Ես վստահ եմ, որ նախարարությունում իրականացվող ցանկացած թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անց է կացվում օրենքի տառին համապատասխան»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր