00:00:00

ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել, 15 օր է՝ չեն կարողանում գտնել

17:30, 20 դեկտեմբեր 2019

Factor.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից   շուրջ  15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել: Մեր տեղեկություններով զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ  հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի: Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, սակայն,  ասաց, որ դեպքի մասին տեղեկություններ չունի, խոստացավ իրավիճակը պարզաբանել մեկ ժամից: Թեմայի շուրջ որեւէ տեղեկություն չփոխանցեց նաեւ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը: Նա առաջարկեց տեղեկություն ստանալ ՊՆ մամուլի խոսնակից՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունները: Հ․ Գ․ Զինվորի անունը եւ զորամասի համարը չենք հրապարակում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր