00:00:00

Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան

15:47, 20 դեկտեմբեր 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Այս մասին նախարարը նշեց դեկտեմբերի 20-ին խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում: «Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Վերջերս հարցումների արդյունքներն էի նայում, թե ո՞ր ոլորտներում է ամենահաջող պայքարն ընթանում կոռուպցիայի դեմ, չորրորդ կետով նշված էր հանրակրթությունն ու կրթությունը»,- ասաց Հարությունյանը: «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր