00:00:00

Նշանակվել են ԱԱԾ տնօրենի 2 նոր տեղակալներ

12:14, 20 դեկտեմբեր 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նոր հրամանագրեր է ստորագրել, որով Ռոբերտ Բազիկյանը եւ Սամվել Հայրապետյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ։ Նախագահական կայքում հրապարակված համապատասխան հրամանագրերում ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Ռոբերտ Բազիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Սամվել Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր