00:00:00

Ապրի´ մեր ոստիկանությունը. Արա Վարդանյանը՝ Ոստիկանության հրապարակած տեսանյութի մասին

11:21, 20 դեկտեմբեր 2019

Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը. «Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։ Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։ Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։ Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա», գրել է Արա Վարդանյանը եւ հետգրություն թողել. «Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր, իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր