00:00:00

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից. Արթուր Վանեցյան

10:55, 20 դեկտեմբեր 2019

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram–ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից: Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն: Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի: Պատիվ ունեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր