00:00:00

«Տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից». Տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյան ընտանիքի արկածներից

09:59, 20 դեկտեմբեր 2019

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:) Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն: Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն: Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր