00:00:00

«Հրապարակ». Մեր արմատները «Հիմա»-ում են. Մակունցը՝ իր, Արսեն Թորոսյանի եւ Հակոբ Սիմիդյանի՝ ՀԱԿ-ի թիմում լինելու մասին

14:01, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են՝ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հաճախ եք կանչում «Իմ քայլի» անհնազանդներին, նրանց մշակում, ճի՞շտ է՝ հարցրինք ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Չկա նման բան, ընթանում են ընդամենը քննարկումներ»: Դե, ասենք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԱԺ բերած, հանձնաժողովում հակազդեցության արժանացած դեղերի մասին օրենքի մասով կին պատգամավորներին կանչել եք, բացատրություն պահանջել, այդ թվում` «ԱԺ-ն կառավարության հենարանը չէ» հայտարարության մասով: «Ինչ վերաբերում է կառավարության հետ աշխատանքներին, մենք գտնում ենք, որ լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն, եւ եթե հնարավոր է` փոխըմբռնման որոշակի ձեւաչափ մշակենք, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատենք։ Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ պատգամավորներն արտահայտում են իրենց սեփական տեսակետները։ Ես եւ պարոն Սիմիդյանը զրույց ունեցել ենք տիկին Բադալյանի հետ, որն իր տեսակետն էր հայտնել ընդամենը»: «Իմ քայլում» գտնում են, որ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հատուկ վերաբերմունք ունեք Արսեն Թորոսյանի նկատմամբ, որովհետեւ երեքդ էլ ՀԱԿ-ից եք եկել։ «Ոչ միայն ես եւ Արսեն Թորոսյանը լավ հարաբերություններ ունենք, այլեւ բավականին մեծ թվով, այսօր արդեն շատ բարձր պաշտոնյաներ 2008-ին եղել ենք նույն թիմում` «Հիմա»-ում», եւ բացի գաղափարական ընդհանրություններից, այս ընթացքում հասցրել ենք նաեւ ընկերանալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր