00:00:00

«Ժողովուրդ». ԱԱԾ բացահայտումից հետո Սասուն Միքայելյանը ԵԿՄ Շիրակի տարածքային բաժանմունքի պետին ազատել է աշխատանքից

13:44, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու եւ օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից: Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում եւ առանց թույլտվության այլեւս որեւէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով: Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եւ առաջիկայում նոր նշանակում կարվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր