00:00:00

«Փաստ». Գարնանը թեժ է լինելու. իշխանությունը հստակ որոշում ունի

13:37, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։ Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։ Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։ Թերթը տեղեկություններ ունի նաեւ, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր