00:00:00

«Իրատես». Փաշինյանի իշխանության օրլիգարխը «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանն է. խնամի կդառնա՞ն

13:24, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ ԼՏՊ-ինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»: Ի դեպ, «ճկուն-ճապուկը» նախորդ տարի Ամանորին իր գնած շքեղ լուսային էֆեկտներով չէր զարդարել Մալաթիա-Սեբաստիա համայնքը։ Սիրտ չուներ։ Ասում են՝ քրոջ որդուն հանել էին թաղապետի պաշտոնից։ Այս տարի Փաշինյանի անձնական օլիգարխը կրկին զարդարել է համայնքը` մի ուրիշ թափով, որովհետեւ նստում-վեր են կենում փաշինյանների մերձավորների հետ։ Ավելին` դեռ չեն մարել խնամի դառնալուն առնչվող խոսակցությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր