00:00:00

«Փաստ». Վարչապետին դիմելու համար պահանջել են ազատվել աշխատանքից. Բայց «կինոն» սրանով չի ավարտվել

13:13, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակիցները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց աշխատավարձ չի վճարվել օգոստոսի համար՝ մասնակի, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ ամբողջությամբ: Աշխատակիցները վարչապետից աջակցություն են խնդրել, որ Ամանորի նախօրեին իրենց չնչին աշխատավարձները վճարվեն: Ընդ որում, ոռոգման սեզոնին մատակարարված ջրի վճարի գանձումը կազմել է 93 տոկոս (շուրջ 54 մլն դրամ), այնինչ աշխատակիցներին ՋՕԸ-ի ղեկավարությունից պատասխանել են, թե աշխատավարձի համար գումար չկա: Բայց «կինոն» սրանով չի ավարտվել: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դիմումից հետո ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը պահանջել է «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել: Հ.Գուլյանը Գ.Վերանյանին մեղադրել է «հակավարչապետության» մեջ, թե իբր նա Փաշինյանի մասին ինչ-որ տեղ լավ չի արտահայտվել: Իսկ հիմնական պատճառը փաստացի նշյալ դիմումն է եղել: Այնինչ, մարդիկ ոչ թե մեծ պարգեւավճարներ, տարատեսակ ճոխություններ են պահանջում, այլ խնդրում են ընդամենը իրենց ամիսների վաստակած գումարը վճարել: Ի դեպ, նշենք, որ պոմպավարների եւ ջրբաշխների աշխատավարձը կազմում է 55-60 հազար դրամ, ղեկավար կազմինը՝ միջինը՝ 90 հազար դրամ: Ստացվում է, որ նույնիսկ նման գումարները մարդիկ ամիսներով չեն ստանում, իսկ երկրի վարչապետին դիմելու համար նաեւ կարող են կորցնել իրենց աշխատանքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր