00:00:00

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է դառնալ նախագա՞հ

13:01, 20 դեկտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»: Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Էլթոն Ջոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, Քիսինջերը դեռ Հայաստան չի եկել, բայց դա չի նշանակում, որ դեռ չի գալու»: Ի դեպ, Քիսինջերն արդեն 96 տարեկան է: Իշխանությունը ցանկանում է անցնել նախագահական կառավարման, Փաշինյանը ցանկանում է դառնալ նախագահ․ ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում։ «Երբ կլինի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, մենք էլ, որպես ինստիտուտ, կարտահայտենք մեր վերաբերմունքը․ եկեք Հայաստանի ժողովրդի փոխարեն չորոշենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր