00:00:00

Փաշինյան-Ալիև հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ, բայց նրանց մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի. Վլադիմիր Կարապետյան

23:32, 19 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր