Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու մանդատը վայր չի դնի։ Կուսակցությունն առաջիկայում այդ մասին պաշտոնապես կհայտարարի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Դավիթ Խաժակյանը չի բացառվում ավագանու կազմում հանդես գա որպես անկախ անդամ, հայտարարելով, որ այսուհետ իր գործընկերների հայտարարությունները չեն դիտարկվելու որպես խմբակցության պաշտոնական դիրքորոշում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կազմում միայն Դավիթ Խաժակյանն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ընդդիմադիր խմբակցության մյուս 2 անդամները «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ են:
Ինչպես տեղեկացրել էինք դեկտեմբերի 17-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, տեղեկացնելով, որ չի բացառում, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետ կանչվի ավագանու կազմից:
«Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանն էլ հայտարարել էին, որ քաղաքապետարանում տեղի ունեցած նիստից հետո գործընկերներով նորմալ բաժանվել են եւ իրենց համար անակընկալ է եղել ԼՀԿ-ի այս որոշումը։
Ի դեպ ԼՀԿ-ի՝ Դավիթ Խաժակյանին ավագանու կազմից հետ կանչելու որոշումն առաջացրել էր հասարակական դժգոհություն։ Խաժակյանին ավագանու կազմում տեսնելու կոչերով բազմաթիվ օգտատերեր էին դիմել, ի պաշտպանություն նրա կոչեր էին արել նաեւ «հակահեղափոխականները»։
Irakanum.am