00:00:00

«ԿՈՂՔԻԴ ԵՄ». տուն-ինտերնատի բնակչուհին նշել է ծննդյան 88-ամյակը

22:52, 19 դեկտեմբեր 2019

Լաուրա Կարախանյանը դեկտեմբերի 18-ին տոնում էր իր 88-ամյակը։ Տիկին Լաուրան հուզվեց տեսնելով իր ծննդյան տորթը, հետո երազանք պահեց ու փչեց մոմերը։ Նրա ծննդյան օրը կրկնակի տոն էր դարձրել «ԿՈՂՔԻԴ ԵՄ» տարեցների աջակցության ՀԿ-ն։ ՀԿ նախագահ Գայանե Պողոսյանը երևանյան ռեստորանային համալիրներից մեկում կազմակերպել էր Christmas party՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի 63 տատիկ-պապիկի համար: Հետաքրքիր խաղեր, տարատեսակ մրցույթներ, ասմունք, երգ-պար։ Մրցույթի հաղթող տատիկ պապիկները հատուկ մրցանակների արժանացան։ Ամանորի տոնական միջոցառմանը ներկա էին նաև՝ Իրինա Թովմասյանն ու Շուշաննա Թովմասյանը։ Էլ ինչ Նոր տարի, առանց անակնկալների։ «ԿՈՂՔԻԴ ԵՄ» ՀԿ-ի թիմն ամանորի յուրահատուկ նվերներ էր պատրաստել բոլոր տատիկ պապիկների համար։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներից գնած հատուկ նվերներն էլ էլ ավելի բարձրացրեցին բոլորի բարձր տոնական տրամադրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր