00:00:00

«Ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա»․Վիկտոր Սողոմոնյանը՝ ոստիկանության հրապարակման մասին

22:45, 19 դեկտեմբեր 2019

ՀՀ ոստիկանությունը հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը․ «ՀՀ ոստիկանության այս հրապարակումն էժանագին բեմականացման տպավորություն թողեց։ Հրապարակման մեջ բացակայում էր ինչ-որ կոնկրետություն, պարզ չի դառնում, թե որ քրեական գործի և որ ցուցմունքի մասին  խոսքը։ Ակնհայտ է, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը վաղը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, իսկ մեղադրական կողմի վերջին հույսի արգումենտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով կարող է ազդել վկաների վրա, և ահա նրա աջակիցները, տեսեք, նույնիսկ առանց նրա են ազդում, ինչ կլինի եթե նա լինի ազատության մեջ։ Սա այնքան պրիմիտիվ կեսքայլանոց գործողություն է, որից միանգամից պարզ է դառնում և զարմացնում է այդ մտահաղացման հեղինակի պրիմիտիվության աստիճանը։ Նաև շատ տարօրինակ  պնդում է, որ ինչ-որ աջակից ասում է ցուցմունք փոխեք, հարց է առաջանում՝ ո՞ր ցուցմունքը։ Բուցմունքներում չկա մեկը, որ լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Բացի այդ, ինչ է նշանակում «Մարտի 1»-ի գործով տուժող, սա սահմանադրական կարգի տապալման մասին գործ է, որի տուժողները այլ են, գործը սպանությունների հետ կապ չունի։ Այս էժանագին տրյուկը հաստատում է, որ գործադիր իշխանությունը նաև այս ճանապարհով ճնշում է գործադրում դատարանների և նրանց որոշումների վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր