00:00:00

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 2 Mեrcedes-ներ, Ford-ն ու ВАЗ 2107-ը. կան վիրավորներ

22:35, 19 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 67Բ հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Ս. Գ-ի վարած Mercedes մակնիշի 607 AF 61 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խ. Ն-ի վարած Ford 88 MD 858 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 54-ամյա Գ. Ս-ի վարած Mercedes մակնիշի 35 DP 281 համարանիշի և Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Ա. Գ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 024 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ախուրիկ գյուղի բնակիչ, 23-ամյա Ս. Բ-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր