00:00:00

Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

18:09, 19 դեկտեմբեր 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանի Հանրապետություն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախահագել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են ԵՏՄ ներքին շուկայում անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր ԵՏՄ անդամ պետությունների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների համար տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի և տեխկանոնակարգերում փոփոխությունների վերաբերյալ որոշումների նախագծերը: ԵՏՀ տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ձևավորման հետ կապված հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր