00:00:00

Եթե ապացուցվի Ռոբերտ Քոչարյանի մեղքը ես ներողություն կխնդրեմ․ Սամվել Գրիգորյան

15:48, 19 դեկտեմբեր 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Հայտարարությանը միացած երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարության բովանդակությունում արդեն իսկ նշված է, որ իրենք իրավական նրբությունների մեջ չեն մտնում եւ դատավորի կեցվածք չեն ընդունում։ «Այն հոդվածները, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, եթե ապացուցվի ես ներողություն կխնդրեմ, բայց դա դեռ չի ապացուցվել, եւ հետեւաբար ինչու է նման ատելություն գնում»,- ասաց Սամվել Գրիգորյանը, հավելելով, որ հակառակն էլ կա, եթե ինչ-որ մեկը հայտնում է, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը լավն է, իրենց վատ վերաբերմունքին չի արժանանում։ «Մենք բոլորս ուզում ենք, որ այս երկրում ամեն ինչ լավ լինի, բոլորս էլ լավ երկրում ապրենք։ Բայց Քոչարյանի մեղքը դեռեւս չի ապացուցվել, ինչի համար է այս ամենը»,- շարունակեց Սամվել Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դատական պրոցեսին խորացված չի հետեւում, բայց այնուամենայնիվ կարող է ասել, որ հնչող մեղադրանքները, որոնք առկա են Քոչարյանի աջակիցների եւ հակառակորդների կողմից ընդամենը տեսակետներ են։ Անդրադառնալով մշակույթի գործիչների հասցեին հնչող քննադատություններին, Գրիգորյանն ասաց, որ հասարակությունը ըստ էության բաժանվել է երկու մասի։ «Այնպես չէ, որ այն կողմը հասարակություն է, այս կողմը՝ չէ։ Ամեն մեկն ունի իր կարծիքը, եւ չեմ կարծում, որ մարդուն պետք է մեղադրել իր կարծիքը հայտնելու համար»,- ասաց նա, հավելելով, որ կա թշնամանք եւ ատելության մթնոլորտ։ Նախկինում ըստ երգչի՝ նման դեպքեր չեն եղել, եւ եթե մշակույթի գործիչներից մեկը իր կարծիքը հայտներ նախկին ընդդիմադիրների վերաբերյալ նման ատելության չէր հանդիպում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր