00:00:00

Շմոլ գազից թունավորման հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել

16:10, 19 դեկտեմբեր 2019

Շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: «Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով: - բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից, - խոհանոցի ծխատար ուղու մեջ տեղադրված է եղել անցքերով թիթեղյա խոչընդոտ, որը էականորեն սահմանափակել է ջրատաքացուցչից ծխագազերի դուրսբերումը, - փայտի համար նախատեսված վառարանի ծխատարը դուրս էր հանված խոհանոցի պատուհանի վերնափեղկից, որը փակված էր մետաղյա թիթեղով, ինչը իր հերթին սահմանափակել էր բնակարանի օդափոխությունը: Հարկ ենք համարում նշել նաև, որ իրավապահների ներկայությամբ ձայնաազդանշանային սարքը միացվել է էլեկտրասնուցմանը և գործարկվել է ջրատաքացուցուցիչը, 7 րոպե անց ազդանշանային սարքը գործել էր՝ փակելով բնական գազի մուտքը բանակարանի գազասպառման համակարգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր