Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովը դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստով եզրափակեց երրորդ նստաշրջանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի վերջում հայտարարեց աշխատանքի ավարտի մասին: «Ազգային ժողովի 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանը համարում եմ փակված»,-ասաց Միրզոյանը:
Խորհրդարանը հերթական լիագումար նիստերի աշխատանքն ավարտել էր ավելի վաղ, սակայն դեկտեմբերի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել էր արտահերթ նիստ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համայնքների միավորման կամ բաժանման հարցով խորհրդատվական հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծը: