00:00:00

126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր. Փաշինյանի հայտարարությունը

12:15, 19 դեկտեմբեր 2019

«Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում, շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրանք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա, սա շատ կարևոր արձանագրում է»: Այս մասին  կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ՝ 126 դպրոցի վերաբերյալ կան քրեական գործեր, որոնց տնօրենները իրենց բարեկամներին, բաջանաղներին բերել են դպրոցներում ձևակերպել են այս կամ այն հաստիք ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու: «Ընդհանրապես, պետբյուջեի հետ կապված էսօր 250 քրեական գործ կա, որտեղ հասցեագրված գոյություն չունեցող հինգ հարյուրից ավելի մարդ գրանցվել ու աշխատավարձ է ստացել, այս երևույթները մինչև արմատախիլ չանենք, արդյունք չենք ունենա», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը ասաց, թե «քաղաքական ուժեր կան, որ ասում են՝ խեղդվողը փրփուրից էլ է ձեռք գցում»: «Ասում են՝ պտի կարանաս խաբես, շուստրիություն անես, շողոքորթես, էդ ա կյանքի ճանապարհը: Ոչ, սիրելի երեխաներ, դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թվականին, որը ոնչնչացավ: Հիմա կյանքի ճանապարհը կրթությունն է, օրինապահությունը, մենք էս ճանապարհը ձեզ համար կառուցելու ենք ու ասֆլատ ենք անելու երթևեկության պատշաճ կանոններով», - հավաստիացրեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր