00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Կոնստանտին Կոսաչովին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները

11:55, 19 դեկտեմբեր 2019

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց  ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը եւ դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման եւ հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ: Զրուցակիցներն ընդգծեցին միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխաջակցության եւ փոխվստահության ձեւավորված ավանդույթը եւ վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը: ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվեց,  որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր