00:00:00

Շիրակի մարզն ամփոփել է մարզական տարին

03:44, 19 դեկտեմբեր 2019 Սպորտ

Շիրակի մարզում մարզաշխարհի ներկայացուցիչներն ի մի են բերել տարվա արդյունքները: Ընտրել են 2019 թվականի լավագույն 10-ը մարզիկներին: Մեծահասակների տասնյակի առաջին եռյակը գլխավորում է Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանը, 2-րդ տեղում է Աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, 3-րդ տեղը փակ գաղտնի քվեարկության արդյունքում զբաղեցրել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Երիտասարդների խմբում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Վարազդատ Լալազարյանը՝ ծանրամարտ, Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգություն եւ Խաչատուր Պապիկյանը՝ազատ ոճի ըմբշամարտ: 2019 թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկների պատանիների եռյակում առաջատարը ազատ ոճի ըմբիշ Լյովա Գեւորգյանն է, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ծանրամարտիկներ Գարիկ Կարապետյանն ու  Գևորգ Ղահրամանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր