Նրանք կմենամարտեն ապրիլի 18-ին:
Սա Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտ կազմակերպելու 5-րդ փորձն է՝ սկսած 2015 թվականից: Նախորդ մենամարտերը չեն կայացել տարբեր պատճառներով:
Ավելի վաղ, այն մասին, որ մենամարտը կկայանա ապրիլի 18-ին, հայտարարել էր Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդելազիզը: Նա վստահեցրել էր, որ պայմանագիրն արդեն կնքված է:
Սեպտեմբերի 7-ին Նուրմագոմեդովը պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը՝ Աբու Դաբիի մրցաշարում հաղթելով Դասթին Պորյեին: Ֆերգյուսոնն իր վերջին մենամարտն անցկացրել է հունիսին՝ հաղթելով Դոնալդ Սերրոնեին:
Երկու մարզիկներն էլ ընդհանուր առմամբ 28-ական մենամարտ են անցկացրել: Նուրմագոմեդովը հաղթել է բոլոր 28 մենամարտերում, Ֆերգյուսոնը հաղթել է 25-ում: Բուքմեյքերներն այս մենամարտում 66%-ով հավատում են Նուրմագոմեդովի հաղթանակին: