00:00:00

«Բավարիան» չի շտապում ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը

03:00, 14 դեկտեմբեր 2019 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ գերմանական ակումբն այժմ չի ծրագրում ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը: «Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է, և մենք գոհ ենք նրա մրցելույթներից: Նա «Բավարիայում» հանդես է գալու մինչև 2020 թվականի հունիս: «Բավարիային» ժամանակ է հարկավոր Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար: Մենք չենք շտապում ձեռք բերել տրա տրանսֆերային իրավունքը»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Bild-ը: Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» է տեղափոխվել ամռանը: 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար մյունխենյան ակումբը ստիպված կլինի վճարել 120 միլիոն եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր