00:00:00

Կլոպ. Չկա ավելի լավ ակումբ, քան «Լիվերպուլը»

22:55, 13 դեկտեմբեր 2019 Սպորտ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո հայտարարել է, որ չի մտածում «Լիվերպուլից» հեռանալու մասին: «Չեմ կարող մտածել «Լիվերպուլից» հեռանալու մասին, քանի որ չկա ավելի լավ ակումբ, քան «Լիվերպուլը: Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել ակումբի հետ և վստահ եմ, որ դեռ մեծ հաջողությունների եմ հասնելու «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Լիվերպուլը» նոր՝ 5 տարվա պայմանագիր է կնքել Յուրգեն Կլոպի հետ: Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015թ․ հոկտեմբերից։ Անգլիայի անցած առաջնությունում թիմը վաստակեց 97 միավոր, ինչը ռեկորդային ակումբի պատմության մեջ։ Սակայն «Լիվերպուլը» 1 միավոր հետ մնաց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» 2։0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 16 տուրից հետո վաստակել է 46 միավոր եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր