00:00:00

Ռոնալդուն չի ցանկանում հանդիպել «Ռեալի» հետ

21:25, 12 դեկտեմբեր 2019 Սպորտ

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնադուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ հնարավոր հանդիպման մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը 9 տարի՝ 2009-ից 2018 թվականներին, անցկացրել է իսպանական գրանդում. «Ռեալը» անհավանական թիմ է, բայց ես նրանց հետ կնախընտրեի ավելի ուշ հանդիպել: Եզրափակչո՞ւմ. եթե դա հնարավոր լիներ, հենց հիմա կհամաձայնեի»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն: Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել է առաջին տեղով: Թուրինցիների հնարավոր մրցակիցներն են Մադրիդի «Ռեալը», «Տոտենհեմը», Դորտմունդի «Բորուսիան», «Լիոնը» և «Չելսին»: ՉԼ-ի 1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր