00:00:00

Ռոնալդու․ Պաշտում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում, սա իմ մրցաշարն է

19:42, 12 դեկտեմբեր 2019 Սպորտ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։ «Պաշտում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Սա իմ մրցաշարն է, ես սիրում եմ այն։ Բայց ամենագլխավորը թիմն է։ Երկրորդ խաղակեսում մենք հրաշալի խաղացինք եւ խփեցինք երկու գոլ։ Ֆիզիկապես հրաշալի վիճակում է մեր թիմը։ Մենք խմբում գրավեցինք առաջին տեղը՝ չկրելով ոչ մի պարտություն։ Մենք շատ գոհ ենք մեր մրցելույթից եւ վստահ ենք զգում մեզ։ Փլեյ-օֆֆում բարդ կլինի։ Այս խմբում բարդ մրցակիցներ էին, բայց մենք նայում ենք առաջ եւ վստահ ենք զգում մեզ։ Հարգում ենք բոլոր մրցակիցներին եւ հասկանում ենք, որ բարդ մրցակից է լինելու 1/8 եզրափակիչում։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվի վիճակահանությունը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր