00:00:00

ՌԴ-ում հանդես եկող Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը

02:17, 12 դեկտեմբեր 2019 Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը՝ Կեմերովոյում հաղթանակ տանելով պանամացի Ռոնալ Բատիստայի դեմ մենամարտում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, 52.16 կգ քաշային կարգում կայացած մենամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից: Ալոյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ: Բռնցքամարտիկի նախորդ մենամարտը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ վերջինս Բռնցքամարտի համաշխարհային սուպերսեսիայի քառորդ եզրափակչում պարտվել էր հարավաֆրիկացի Զոլանի Տետեին: Ալոյանը պրոֆեսիանալ սպորտ է մուտք գործել 2017-ի մայիսին: 31-ամյա մարզիկի հաշվին գրանցվել է 5 հաղթանակ և մեկ պարտություն: Նա դարձել է 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013) և Եվրոպայի չեմպիոն (2010):  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր