00:00:00

Վազգեն Մանուկյանի սիրտը վիրահատել են

13:50, 11 դեկտեմբեր 2019

Ինչպես տեղեկացնում է hraparak.am-ը, Հանրային խորհրդի նախկին նախագահ, վերջերս բացված «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը մոտ մեկ շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել Ֆրանսիայում։ Ավելի ստույգ՝ բժիշկները կատարել են սրտի շունտավորում։ Մանուկյանը վաղուց ուներ սրտի հետ կապված խնդիրներ, 90-ականներից սկսած՝ պարբերաբար բուժում էր անցնում Ֆրանսիայում։ Ըստ ամենայնի՝ վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ «Վերնատան» շուրջ բարձրացած աղմուկն է արագացրել նրա մոտ սրտի շունտավորման անհրաժեշտությունը։  Մենք տեղեկացանք, որ վիրահատությունն անցել է հաջող, և նա այս գիշեր արդեն վերադարձել է Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր