00:00:00

Եթե Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ նախագահ, կմնամ Հայաստանում. Մելենդես

23:30, 09 դեկտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հայ մարզիչների արտոնագրերի թարմացման սեմինարից հետո խոսեց լրագրողների հետ և կիսվեց իր ապագա ծրագրերով: «Եթե Արմեն Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում, կմնամ Հայաստանում: Եթե նա հեռանա, ես նույնը կանեմ: Այդ պարագայում հունվարին չեմ երկարաձգի պայմանագրիս ժամկետը: Սա հավատարմության հարց է այն մարդու նկատմամբ, ով ինձ հրավիրել է Հայաստանում աշխատելու: Պետք է հավատարիմ մնալ մարդկանց, ում հետ աշխատում ես: Միշտ այդպես եմ վարվել»,- Մելենդեսի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը: ArmFootball.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր