00:00:00

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

03:38, 08 դեկտեմբեր 2019 Սպորտ

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 7-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում երկրորդ դասական պարտիան անցկացրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվեց ոչ ոքի արդյունքին: Առաջին դասական պարտիայում Արոնյանը պարտություն էր կրել: Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա: Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության է հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր