Արման Սաղաթելյանն ասում է, թե Էդմոն Մարուքյանի հոդվածը սահմանադրության վերախմբագրման փորձ է:
Իրականում ճիշտ հակառակն է՝ Հանրապետական մեծամասնությունը ամիսներ շարունակ Ազգային Ժողովում մի շարք օրենքների մակարդակում վերախմբագրում է սահմանադրությունը՝ արտաքուստ պառլամենտական համակարգը վերածելով սուպերվարչապետական անվերահսկելի մեքենայի:
Նսեմացվում է նախագահի ինստիտուտը, պառլամենտը վերածվում է անատամ կառույցի, չեն ստեղծվում իրականում գործող զսպումների և հակակշիռների մեխանիզմներ: Սա ակնհայտ իրողություն է, այնքան ակնհայտ, որ նույնիսկ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը կարող է հասկանալ և բացատրել պարոն Սաղաթելյանին:
Բայց պառլամենտը ուրախների և հնարամիտների ակումբ չէ և պարոն Սաղաթելյանը պետք է ավելի մեծ ջանք գործադրի՝ բարձրացնելու քաղաքականության և քաղաքագիտության մասին իր ունեցած գիտելիքների նշաձողը: