00:00:00

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար պաշտպանական թիմը հերթական միջնորդությունը կներկայացնի

16:15, 03 դեկտեմբեր 2019 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ նրա պաշտպանական թիմը ցանկանում էր հերթական միջնորդությունը ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ։ Պաշտպանները դատարանին խնդրեցին այս շաբաթ ևս մեկ նիստ անցկացնել, որպեսզի մինչ դատավոր Աննա Դանիբեկյանի արձակուրդ գնալը խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկվի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը սակայն նշեց, որ կարող են այսօր ներկայացնել միջնորդությունը, քանի որ ծանրաբեռնվածության պատճառով այս շաբաթ հերթական նիստ նշանակելըհնարավոր չէ։ Փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն, դատարանին ասաց, որ անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարց պետք է քննարկվի, իսկ երաշխավորների ներկայությունը այսօրվա նիստին ապահովել, բավարարման դեպքում անհրաժեշտ գումարները վճարել չեն հասցնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր