00:00:00

Յուրի Խաչատուրովի պաշտպանը սահմանը հատելու սահմանափակումը հանելու միջնորդություն ներկայացնեց

14:30, 03 դեկտեմբեր 2019 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված ընդհատվեց։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը սկսեց սահմանը հատելու սահմանափակման չեղարկման միջնորդություն ներկայացնել։ Նա հիշեցրեց, որ գրավի դեպքում դուրս գալու սահմանափակում լինել չի կարող, բայց իր պաշտպանյալը բախվել է հենց նման իրավիճակի։ «Մեղադրյալների իրավունքները ենթարկվում են տոտալ ոտնահարման, իսկ ոստիկանությունն ընդհանրապես դատարանին թելադրում է ինչ եւ ինչպես որոշել»,- ասաց փաստաբանը։ Միջնորդությունը, սակայն փաստաբանը չկարողացավ մինչեւ վերջ ներկայացնել, նրա ինքնազգացողությունը վատացավ: Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց եւ առաջարկեց շտապօգնության բրիգադ կանչել։ Կարճատեւ ընդմիջումից հետո նիստը շարունակվեց։ Միհրան Պողոսյանը նշեց, որ օգոստոսի 9-ին ԱԱԾ եւ ոստիկանության պետերին ուղարկվել է հայտարարություն, արդյունքներով պարզվել է, որ սահամանփակումը դրվել է ԱԱԾ-ի կողմից հունիսի 6-ին, եւ Խաչատուրովի տեղաշարժերը հսկվում են այն պատճառով, որ նա մեղադրյալ է։ Միեւնույն ժամանակ, հենց հունիսի 6-ին է դատարանը Խաչատուրովին թույլ տվել երկրից դուրս գալ։ Մյուս ամբաստանյալների պաշտպանները միացան միջնորդությանը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը սակայն դեմ արտահայտվեց՝ նշելով, թե բոլոր գործողությունները ձեռնարկվել են օրենքի շրջանակում, եւ իրեն միանգամայն անհասկանալի է, թե ինչ են սպասում դատարանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր