00:00:00

Խանութներից խաբեությամբ ապրանքներ էր «գնել». Վճարել է հուշանվեր թղթադրամով

22:45, 02 դեկտեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երեւանի Սիլիկյան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա մի քաղաքացու։ Ոստիկանությունից  հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին Նաիրիի վարչական տարածքում գտնվող մի շարք խանութներից կատարել է գողություններ: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված դեպքի վայրերի զննության ժամանակ բերման ենթարկվածը մատնացույց է արել Նոր Գեղի գյուղի խանութներից մեկը եւ հայտնել, որ սեպտեմբերին այնտեղից գողություն է արել։ Նա մատնացույց է արել նաեւ Նոր Արտամետ գյուղի 8-րդ փողոցում գտնվող խանութը եւ հայտնել, որ սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ ձեռք է բերել տարբեր ապրանքներ։ Նույն եղանակով Եղվարդի Կոմիտասի փողոցի խանութից սեպտեմբերին 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամով խաբեությամբ գնել է օծանելիք, կոնյակ եւ ծխախոտ: Վնասի չափը պարզվում է: Խանութների սեփականատերերը հրավիրվել են բաժին՝ հաղորդում տալու։ Նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր