00:00:00

Կամավոր զենք-զինամթերք է ներկայացրել

13:17, 30 նոյեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 15.40-ին, Մեղրաշատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ատրճանականման ինքնաշեն սարք և 5,45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ պապին և գտել է իրենց անասնագոմի տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր