00:00:00

Սիսիանի ոստիկանները բացահայտել են Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

19:35, 28 նոյեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը 2007-ից 2017 թվականի ընթացքում յուրացրել է դպրոցում հրամանագրված որոշ աշխատողների ամբողջ աշխատավարձը՝ որոշակի գումար վճարելով նրանց աշխատանքը փաստացի կատարած անձանց՝ յուրացնելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր