00:00:00

ՀՔԾ-ն ոստիկանությունում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցել

19:13, 28 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռք բերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր