00:00:00

Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին

13:01, 28 նոյեմբեր 2019 Իրավական

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր  ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Թեյմուրազ Կեկելիձեին: Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին: Հանդիպման ընթացքում Է. Մարտիրոսյանն ու Թ. Կեկելիձեն քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թ. Կեկելիձեն նշել է, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման և խորացման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրեց Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով: Այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր