00:00:00

Ոստիկանությունը օտարերկրացու բեռնատարում 20 խմ առանց փաստաթղթերի տախտակ է հայտնաբերել

23:53, 27 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Նոյեմբերյանի համայնքային ոստիկանները օտարերկրյա քաղաքացի 63-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատարում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ առանց փաստաթղթերի տախտակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումների ընթացքում Նոյեմբերյանի համայնքային ոստիկանները ստուգման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 63-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 20 խորանարդ մետր տախտակով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է գհաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր