00:00:00

Բացահայտվեց հերթական բնակարանային գողությունը. պարզվել է, որ գողը 44-ամյա կին է

19:55, 27 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին Սեւան քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ից 10.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու եւ իր տնից բացակայելու հանգամանքից՝ մուտք են գործել բնակարան եւ զգեստապահարանից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ հետագայում հարեւանուհին իր խորդանոցից գտել է դրամապանակը, որի մեջ գումար չի եղել: Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները նոյեմբերի 25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Սեւան քաղաքի 44-ամյա մի բնակչուհու, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր