00:00:00

Տաքսու «շուստրի» վարորդը փողը օդանավակայան տանելու փոխարեն յուրացրել էր

19:10, 27 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին 45-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տվել է 200.000 դրամ՝ «Զվարթնոց» օդանավակայան տանելու նպատակով, սակայն վերջինս յուրացրել է գումարը: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը Դիլիջան քաղաքի 29-ամյա բնակիչ է, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 26-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր