00:00:00

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը

15:51, 27 նոյեմբեր 2019 Իրավական

«Դատարանը նման հետեւության չի հանգել, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների եւ Սահմանադրության միջեւ»,- արձանագրեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ նոյեմբերի 27-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր